Մատչելիության հղումներ

logo-print
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ Կոնգրեսի երկու պալատներին հասցեագրած իր ուղերձում խոստացել է երկիրը առաջնորդել դեպի տնտեսական առողջացում:

Նշելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը թուլացրել է երկիրը, Միացյալ Նահանգների նախագահը դա որակել է «հաշվետվության օր»` տարիներ շարունակ կայացված անխոհեմ տնտեսական որոշումների համար:

Այնուհանդերձ, Բարաք Օբաման ընդգծել է, որ իրականացվում են հակաճգնաժամային ծրագրեր, եւ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները փորձությունից դուրս կգա ավելի հզորացած, քան նախկինում էր:

Հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո օրենսդիրներին հղած իր առաջին ուղերձում Օբաման հայտարարել է նաեւ, որ իր վարչակազմը սկսել է մնացյալ աշխարհի հետ «ներգրավվածության նոր դարաշրջան»:

Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է «պատասխանատվությամբ» ավարտել պատերազմը Իրաքում, իսկ Աֆղանստանի ու Պակիստանի տարածաշրջանում «Ալ Քաեդա»-ի ահաբեկչական ցանցի եւ ծայրահեղականության դեմ պայքարի նոր ռազմավարություն իրականացնել:

Օբաման վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները այսուհետ զերծ կմնա խոշտանգումներից, որոնք հարցաքննությունների ժամանակ կիրառվել են նախորդ` Ջորջ Բուշի վարչակազմի օրոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG