Մատչելիության հղումներ

Մեղադրող կողմը Գագիկ Ջհանգիրյանի համար պահանջեց 4 տարվա ազատազրկում


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեղադրող Կորյուն Փիլոյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը` միջնորդելով Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Քրեական օրենսգրի 316 հոդվածի առաջին մասով («իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»), որը մեղսագրվում է Ջհանգիրյանին, նախատեսված է նաեւ տուգանք` աշխատավարձի 300-500-ապապատիկի չափով: Իսկ առավելագույն պատիժը այս հոդվածով 5 տարի ազատազրկումն է:

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է 2008 թվականի փետրվարի 23-ին այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում:

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 13-ին: Կներկայացվի պաշտպանական կողմի ճառը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG