Մատչելիության հղումներ

Լուլին գիսաստղը հնարավոր կլինի տեսնել Հայաստանից


Փետրվարի 24-ին եւ 25-ին Լուլին գիսաստղը կմոտենա Երկիր մոլորակին, հայտնվելով աննախադեպ` 61 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Փետրվարի 25-ի գիշերը, լուսաբացին մոտ, ինչպես REGNUM գործակալությանը տեղեկացրել են Բյուրականի աստղադիտարանից, գիսաստղը տեսանելի կլինի նաեւ Հայաստանից:

Լուլին գիստասղը կերեւա Առյուծի համաստեղության մեջ: Աստղադիտարանում խորհուրդ տվեցին գիսաստղին հետեւել սովորական հեռադիտակով: Լուլինը, թեեւ դժվարությամբ, տեսանելի կլինի նաեւ անզեն աչքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG