Մատչելիության հղումներ

logo-print

Խոդորկովսկին տեղափոխվել է Մոսկվա


Ռուսաստանյան ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին եւ նրա բարեկամ ու գործընկեր Պլատոն Լեբեդեւը այսօր Չիտայից տեղափոխվել են Մոսկվա` նոր մեղադրանքներով դատարանի առջեւ կանգնելու համար:

Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո քարտուղար Աննա Ուսաչյովայի փոխանցմամբ` դատավարությունը մեկնարկելու է մարտի 3-ին:

Առաջադրված նոր մեղադրանքներով Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին մեղսագրվում են ֆինանսական միջոցների վատնումներ եւ ապօրինի ֆինանսական գործողություններ:

Խոդորկովսկին Չիտայի բանտում էր 2005 թվականից: Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու եւ խարդախության մեղադրանքներով, որոնք ինքը նախկին մեծահարուստը հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG