Մատչելիության հղումներ

Լինարեսի գերմրցաշարի 4-րդ խաղափուլում Արոնյանը, Գրիշչուկը եւ Անանդը հաղթանակ են տոնել


Փետրվարի 22-ին Լինարեսում (Իսպանիա) ընթացող շախմատային գերմրցաշարում հայաստանցի գրոսմաստեր Լեւոն Արոնյանը հաղթել է կուբացի Լենիեր Դոմինգեսին: Սա Արոնյանի երկրորդ հաղթանակն է մրցաշարում: Երկրորդ խաղափուլում հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Վիշի Անանդին: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Թեմուր Ռաջաբին: Այսպիսով Արոնյանը եւ Գրիշչուկը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

2.5 միավորով երրորդ տեղում է Վիշի Անանդը, ով հաղթանակ է տարել չինացի գրոսմաստեր Վան Յուի նկատմամբ:

Փետրվարի 18-ին սկսված գերմրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով` երկու շրջանով` 8 մասնակիցների միջեւ եւ կավարտվի մարտի 7-ին: Ընդամենը կանցկացվի 14 խաղափուլ:

Լինարեսի գերմրցաշարը հիմնադրվել է 1978 թվականին: Այստեղ մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստեները եւ Լինարեսի գերմրցաշարը համարվում է աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը:

Նախորդ տարիներին հայ շախմատիստներից Լինարեսում հանդես են եկել Լեւոն Արոնյանը, Ռաֆաել Վահանյանը եւ Վլադիմիր Հակոբյանը:

Լեւն Արոնյանը Լինարեսի 2006 թվականի գերմրցաշարի հաղթողն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG