Մատչելիության հղումներ

«Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմը 8 «Օսկար»-ի է արժանացել


Այսօր Հոլիվուդում կայացած հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը բրիտանացի կինոռեժիսոր Դեննի Բոյլի ֆիլմը` «Միլիոնատերը ետնախորշերից», 8 մրցանակի է արժանացել` այդ տվում «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:

«Օսկար»-ի 81-րդ մրցանակաբաշխությանը «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակի է արժանացել Շոն Պենը` «Կաթ» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար: Քեյթ Ուինսլեթը շահել է իր առաջին «Օսկար»-ը` «Ընթերցողը» ֆիլմում «Կնոջ լավագույն դերակատարման համար»:

«Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» կոչմանն է արժանացել Պելելոպա Կրուզը` «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմում կատարած դերի համար:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում անսպասելի հաղթանակ է տարել ճապոնական «Մեկնումներ» ֆիլմը:

13 անվանակարգերում ներկայացված «Բենջամին Բատտոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմը ընդամենը 3 «Օսկար» է շահել` «Լավագույն դիզայնի», «Լավագույն տեսաէֆեկտների» եւ «Լավագույն դիմահարդարման» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG