Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը կմեկնի Մերձավոր Արեւելքի տարածաշրջան, ուր պաշտոնական այցեր կկատարի Եգիպտոս, Հորդանան, Լիբանան եւ Սիրիա:

Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները այդ երկրների բարձրաստիճան ղեկավարության հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանի այցը «միտված է վերահաստատելու այն սերտ կապերն ու համագործակցությունը, որ Հայաստանն ունի արաբական աշխարհի հետ, եւ նրանց ներկայացնելու Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն եւ նախանշելու փոխգործակցության խորացման ուղիները»:

Փետրվարի 28-ին Հայաստանի արտգործնախարարը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG