Մատչելիության հղումներ

Կարինե Ղազինյանը` փոխարտգործնախարար, Աշոտ Գիզիրյանը` քրեակատարողական վարչության պետ


Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հրամանագրեր է ստորագրել Կարինե Ղազինյանին Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ արտգործնախարարի տեղակալ նշանակելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Աշոտ Մարտիրոսյանին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու եւ այդ պաշտոնում Աշոտ Գիզիրյանին նշանակելու մասին:

Մինչ նոր նշանակումը Աշոտ Գիզիրյանը ղեկավարում էր Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, իսկ ավելի վաղ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG