Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդգծել է հեռուստառադիոհաղորդումների «որակական փոփոխությունների անհրաժեշտությունը»


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:

Քննարկվել են հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Գրիգոր Ամալյանը նախագահին ներկայացրել ? իր ղեկավարած հանձնաժողովի մոտեցումներն առկա խնդիրների լուծման եւ ոլորտի զարգացման վերաբերյալ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը, «կիսելով հեռուստառադիոհաղորդումների որակի վերաբերյալ վերջին շրջանում արձանագրված հասարակական մտահոգությունները, ընդգծել է որակական փոփոխությունների անհրաժեշտությունը, կարեւորել է նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ գործընթացին»:

Նախագահը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին հանձնարարել է առաջարկել ձեւաչափ, որը հնարավորություն կտա քաղաքացիական եւ հասարակական կառույցներին ներազդել հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակային բաղադրիչի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG