Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյան. «Գնել եմ «Բջնի»-ն, որ մարդիկ գործազուրկ չմնան»


Հայաստանցի խոշոր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով այս շաբաթ ավելի վաղ գնել է «Բջնի» գործարանը, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե գնել է գործարանը, որպեսզի մարդիկ գործազուրկ չմնան:

«Գնել եմ այդ գործարանը, գտնում եմ, որ շատ ճիշտ եմ արել», - ասաց «Բջնի» հանքային ջրերի գործարանի նոր սեփականատերը: - «Կատարել եմ բոլորիդ ցանկությունը. գնել եմ «Բջնի»-ն, որ մարդիկ գործազուրկ չմնան»:

Նրա խոսքով, գործարանը արտադրանք կթողարկի արդեն ընթացիկ ամսվա վերջից կամ գալիք ամսվա սկզբից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հետաքրքրվեց հանքային ջրերի արտադրությամբ, Հայրապետյանը արձագանքեց. - «Բիզնես է, գնել են այդ բիզնեսը: Հիմա էլ, եթե լինի բիզնես, որը ես ուսումնասիրեմ եւ տեսնեմ, որ շահավետ է ու շահույթ է բերում, նորից կգնեմ»:

Նա ասաց, որ իր եւ [«Բջնի»-ի նախկին սեփականատեր] Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները «տարիներ շարունակ վատ են եղել»:

Հարցին, թե որքանո՞վ էր բարոյական գնել մի բիզնես, որը, ըստ հասարակության մեջ հնչող տեսակետների` իշխանությունը պարզապես «խլում է» Սուքիասյաններից (քանի որ ընդդիմադիր կողնորոշումներ ունի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը), Հայրապետյանը արձագանքեց. - «Թող մի հատ հետ գնան եւ տեսնեն իրենց գնածները, որ ժամանակին գնել են կամ խլել են. դրանք բարոկայա՞ն են, թե՞ չէ: Երբ որ իրենք ընդունեն, որ անբարոյականություն են արել, ուրեմն` ես էլ եմ արել»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG