Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին հանդիպել է Ալեքսանդր Արզումանյանի հետ


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ բանտում հանդիպել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ:

Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ քննարկվել են «յոթի» գործի մանրամասները, քաղբանտարկյալներին եւ ներքաղաքական վիճակին առնչվող հարցեր»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոթհեն եւ Եվրամիության երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն:

2008 թվականի նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը եւ «7-ի գործով» անցնող մյուս գործիչները, այդ թվում` Ազգային ժողովի երեք պատգամավորները, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներով` «պետական իշխանության յուրացում» եւ «զանգվածային անկարգություններ»:

Տվյալ գործով դատավարության մեկնարկը քանիցս հետաձգվել է` ամբաստանյալների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու հիմնավորմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG