Մատչելիության հղումներ

Հայ - վրաց - ադրբեջանական հանդիպում` ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի շրջանակներում


Այսօր Վիեննայում բացվել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին ԵԱՀԿ-ի անդամ 56 երկրներից մասնակցում են 270 պատգամավորներ: Համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների համատեղ հանդիպում, որի ժամանակ ելույթ է ունեցել Lեռնային Ղարաբաղի ու Հարավային Օսիայի հարցերով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Lենմարկերը:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբահիմովը APA լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Lենմարկերը ուշադրությունը կենտրոնացրել է նախագահների կողմից քաղաքական կամք ցուցաբերելու անհրաժեշտության վրա:

«Նա ներկաներին լայնորեն տեղեկացրեց վերջերս տարածաշրջան կատարած իր այցելության մասին, բարձր գնահատեց Lեռնային Ղարաբաղի հարցով իր հանդիպումները նախագահների ու արտգործնախարարների հետ: Միաժամանակ, ընդգծեց այս թեմայով պատգամավորների միջեւ բանակցությունների անհրաժեշտությունը: Lենմարկերը նշեց, որ հակամարտության կարգավորման «ոսկյա հնարավորությունը» պահպանվում է եւ 2009-ին: Նա նշեց նաեւ ժողովուրդների մերձեցման անհրաժեշտությունը», - պատմել է ադրբեջանական պատվիրակության անդամը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG