Մատչելիության հղումներ

Մոսկվայում ավտոմեքենաների առեւանգման կասկածանքով հայաստանցի է ձերբակալվել


Ռուսաստանի քրեական հետախուզության օպերատիվ աշխատակիցները թանկարժեք ավտոմեքենաների առեւանգման կասկածանքով չորեքշաբթի օրը Մոսկվայում ձերբակալել են երկու դաղստանցու եւ մեկ հայաստանցու:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել են ներքին գործերի Մոսկվայի քաղաքային վարչությունից, իրավապահները ձերբակալվածներից առգրավել են նախկինում առեւանգված երկու ավտոմեքենա:

Ըստ գործակալության աղբյուրի, երեք ձերբակալվածներն էլ, որոնց ինքնությունը չի հրապարակվում, Մոսկվայում բնակվել են առանց գրանցման: Նախաքննական մարմնի վարկածով` խումբը Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ տարուց ավելի ավտոմեքենաների առեւանգմամբ է զբաղվել. Հայաստանի քաղաքացին եղել է վարորդը եւ տեխնիկական հարցերով պատասխանատուն, իսկ դաղստանցիները իրականացրել են ուժային ապահովումը:

Քրեական գործ է հարուցվել խմբակային կողոպուտի հատկանիշներով, ինչի համար Ռուսաստանում սահմանված առավելագույն պատիժը 7 տարվա ազատազրկումն է:

Մոսկվայում ամեն տարի ավելի քան 13 հազար ավտոմեքենա է առեւանգվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG