Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Փիտեր Սեմնեբիին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբիին:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցել են Եվրամիությունում նախագահող երկիր Լեհաստանի` մեր երկրում արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաշ Կնոտեն, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը, ինչպես նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ մեր երկրում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերի», - ասված հաղորդագրությունում: - «Կարեւորելով մեկնարկող «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հետեւողական կլինի ապահովելու նախաձեռնության մեջ ներգրավված բոլոր երկրների հավատարմությունն այդ առաջնահերթությանը»:

Փիտեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` առաջիկայում Հայաստան այցելելու մտադրությունը, Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG