Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը


Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Հայաստանի միջեւ գործակցության ծրագրերին եւ հեռանկարներին առնչվող հարցեր են քննարկվել հիմնադրամի գործադիր տնօրեն Ահ Բաքերի գլխավորած պատվիրակության հետ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպման ժամանակ:

Նախագահը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել ցուցաբերված աջակցության համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը վերահաստատել է հայաստանյան տնտեսության վրա գլոբալ ճգնաժամի հետեւանքները մեղմելու ուղղությամբ ակտիվ եւ գործնական քայլերի գնալու` իշխանությունների պատրաստակամությունը:

ԱՄՀ-ի պատվիրակության կազմում էին նաեւ հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսը, հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսը եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:

(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG