Մատչելիության հղումներ

logo-print

Համազեկուցողները մտահոգություն են հայտնել ընդդիմության հանրահավաքը արգելելու կապակցությամբ


Մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքն արգելելու` Երեւանի քաղաքապետարանի որոշման վերաբերյալ երեկ մտահոգություն են հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն, համազեկուցողները շեշտել են, որ Վեհաժողովը բազմիցս կոչ է արել Հայաստանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը եւ անհարկի սահմանափակումներ չկիրառել` «հատկապես ընդդիմության կողմից կազմակերպվող միջոցառումների համար տարածք հատկացնելու հարցում»:

Երեւանի քաղաքապետարանը անցած շաբաթ արգելել է Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայում ընդդիմության հանրահավաքի անցկացումը` պատճառաբանելով, թե մարտի 1-ին Մատենադարանում մշակութային միջոցառում է նախատեսված, իսկ Հյուսիսային պողոտայում շինարարական աշխատանքների պատճառով զանգվածային միջոցառման անցկացումը «անվտանգ չէ»:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ հանրահավաքը եւ երթը, այդուհանդերձ, անցկացվելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG