Մատչելիության հղումներ

logo-print

Բարաք Օբաման հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերզ» գործակալությունը` վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը, Օբաման ընդգծել է ԱՄՆ - Թուրքիա դաշինքի կարեւորությունը եւ փոխադարձ ռազմավարական շահերին առնչվող «լայն օրակարգի» վրա աշխատելու ցանկություն է արտահայտել:

«Նախագահը շեշտել է ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններն ամրապնդելու եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ արդյունավետ աշխատելու իր ցանկությունը», - ասված է, մասնավորապես, Սպիտակ տան հայտարարությունում:

Թուրքիայի վարչապետի գրասենյակը, իր հերթին, տեղեկացնում է. - «Վարչապետ Էրդողանը հատկապես արտահայտել է Թուրքիայի մտահոգությունները` կապված Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով քաղաքականության հետ, եւ կարեւորել է Միացյալ Նահանգները արդարացի եւ անկողմնակալ քաղաքականությունը` չվնասելու համար երկու երկրների միջեւ կապերը»:

Բարաք Օբաման ընտրարշավի ժամանակ քանիցս խոստացել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են նաեւ Օբամայի վարչակազմի մի շարք ազդեցիկ պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG