Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը


Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածած օպերատիվ հաղորդագրության, անցած գիշեր եւ այսօր ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում անդրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը:

«Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են Քյուրդլար, Նուզգեր, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Յուսուֆջանլու, Սեյսուլան եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը», - ասված է հաղորդարգրությունում:

Պաշտպանության բանակի դիրքապահների կողմից ձեռնարկված պատասխան քայլերից հետո հակառակորդը լռել է:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան զինուժը կորուստներ չի կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG