Մատչելիության հղումներ

Անահիտ Բախշյան. «Նախագահը պիտի առաջարկ աներ երկկողմանի համաներման մասին»


«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը համարում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում չի լսել այն, ինչ ինքը ակնկալում էր:

«Որպես իշխանությունը կրող մարդ, նախագահը երկկողմանի համաներման մասին պիտի առաջարկ աներ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բախշյանը: - «Իշխանությունը, որպես լծակներին տիրապետող կողմ, պիտի առաջին ներման կամ լարվածությունը թուլացման քայլն ինքն անի»:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից չգոհացած Անահիտ Բախշյանը, փոխարենը շատ բարձր է գնահատում իր գործընկերոջ` խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում. - «Ընդհանուր առմամբ, ինքը մի շատ կարեւոր միտք ասաց, որ... բոլոր [խորհրդարանական] քաղաքական ուժերս պատասխանատու ենք մարտի 1-ի ողբերգության համար, եւ ցույց տվեց, որ` շատ մեծ պատասխանատվություն ունես, «Բարգավաճ Հայաստան», այսօրվա քաղաքական իրավիճակի կայունացման եւ լարվածությունը թուլացնելու համար»:

Ըստ Անահիտ Բախշյանի, հենց հետընտրական իրադարձությունների հետեւանքով կալանավորվածների առկայությունն է պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում լուրջ դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում:

«Պիտի այդ մարդիկ, ովքեր քաղբանտարկյալ են, նրանց ազատեն», - ասաց նա: - «Դրանից հետո կերեւա նրանց [ընդդիմադիրների] գործունեությունը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG