Մատչելիության հղումներ

Տրնդեզ կամ Տյառընդառաջ


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Տյառնընդառաջ հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Հնուց մեզ հասած ավանդույթներ կան կապված այն բանի, թե, ասենք, ինչպես պետք է Տնրդեզը նշվի այն ընտանիքներում, որտեղ նորահարս կա, կամ այն ընտանիքներում, որտեղ ամուսնություն է սպասվում:

«Ծիսական ծառ, օրվան հատուկ ուտելիքներ, խնձոր եւ այլն. սրանք տոնին հատուկ ծիսական հատվածի մի մասն են, որը պետք է պահպանի այն տան տիկինը, ում տանը նորահարս կա», - ասում է նկարչուհի Լուսիկ Ագուլեցին:

Ինչ վերաբերում է այս տոնին հատուկ խարույկին. որի վրայով ցատկում են, ապա Տեր Եսայի քահանա Արտեմյանն ասում է, որ Տյառնընդառաջի տոնը որեւէ կապ չունի հեթանոսության հետ եւ այն, որ այդ օրը կրակ վառելու սովորույթը բոլորովին այլ խորհուրդ ունի:

«Տյառնընդառաջը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը: Երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արեւելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղդյունով բացվում են եւ մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը: Իսկ այն, որ մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով թե դա նրանց հաջողություն կբերի, սնոտիապաշտություն է», - նշում է քահանան:

«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն». այսպես են շնորհավորել մարդիկ միմյանց տեսնելիս Տյառընդառաջին: Այսօր, սակայն, այս մասին քչերը գիտեն:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG