Մատչելիության հղումներ

Թուրքական համալսարանը հայերենի դասախոսներ է փնտրում Ադրբեջանում


Թուրքիայի Նեւշեհիր քաղաքի համալսարանի ռեկտոր Ֆիլիզ Քիլիչը հայտարարել է, թե իր ղեկավարած բուհում հիմնվել է հայոց լեզվի եւ գրականության բաժանմունք, որը, սակայն, դեռեւս ի վիճակի չէ դասընթաց կազմակերպել, քանի որ չի գտնում հայերենին տիրապետող դասախոսներ:

«Զաման» օրաթերթի փոխանցմամբ` Քիլիչը ասել է, թե չնայած երկրի Բարձրագույն կրթության խորհուրդը տվել է նման բաժանմունք բացելու թույլտվություն, համալսարանը դժվարությունների է բախվում հայալեզու դասախոսներ գտնելու հարցում:

«Մենք չենք կարողանում թեկնածուներ գտնել Թուրքիայում: Այժմ մենք դասախոսներ ենք փնտրում Ադրբեջանում: Բաժանմունքը կարիք ունի առնվազն երեք դասախոսի, որպեսզի ուսանողների ընդունելություն հայտարարի եւ դասընթաց կազմակերպի», - հայտարարել է թուրքական համալարանի ռեկտորը:

Ըստ տարբեր գնահատականների` Թուրքիայում ներկայումս կա 40-ից մինչեւ 70-հազարանոց հայ համայնք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG