Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սոմալիի ծովահենների երեք նավ է գերել


Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները` հղում կատարելով Ռուսաստանի ռազմածովային ուժերի տարածած պաշտոնական տեղեկատվությանը, ռուսական «Պետրոս Մեծ» ռազմանավը գերի է վերցրել Սոմալիի ծովահենների երեք նավակ:

Ռազմածովային ուժերի խոսնակը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ «Պետրոս Մեծ» ատոմային ռազմանավը ձերբակալել է այդ երեք նավակներում գտնվող 10 ծովահեններին:

Վերջին շրջանում հաճախացել են Սոմալիի ծովահենների հարձակումները Ադենի ծովածոցով անցնող առեւտրային նավերի վրա: Այս ծովածոցով է անցնում Սուեզի ջրանցքով Եվրոպան Ասիայի հետ կապող բանուկ առեւտրական ճանապարհը:

Ծովահենների հարձակումները կանխելու նպատակով տարբեր երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ Հնդկաստանը, ռազմանավերով հերթապահություն են սահմանել Սոմալիին հարող ծովային տարածքներում:

Երեկ ամերիկյան ռազմաօդային ուժերը ձերբակալել էին 9 ծովահենների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG