Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը համաձայնեց դառնալ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը


Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը համաձայնել է դառնալ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

«Սկզբում ես երկմտում էի, քանի որ մտածում էի, որ դա դյուրին հարց չէ: Սակայն հետո մտածեցի, որ վերջիվերջո, այն, ինչ կարեւոր է Հայաստանի համար, պետք է կարեւոր լինի բոլորիս համար», - Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ասել է Ազնավուրը:

Անցած շաբաթավերջին իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում 84-ամյա երգիչը, մասնավորապես, ասել էր. - «Վերջերս Հայաստանի նախագահն ինձ առաջարկեց Հայաստանի դեսպանը լինել Ժնեւում: Ես շատ հպարտ զգացի, այդ օրը երջանիկ էի: Սակայն, հաջորդ օրը նկատեցի, որ եթե ընդունեմ առաջարկը, պիտի կորցնեմ իմ ազատությունը: Եթե Հայաստանի կառավարության որեւէ որոշում ինձ դուր չգա, պիտի վատ զգամ: Ես չեմ կարող ազատությունս կորցնել մի պատվավոր կոչման համար»:
2008 թվականի դեկտեմբերին Շառլ Ազնավուրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Նա Հայաստանի Ազգային հերոս է:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG