Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքի իշխանությունները մտադիր են վերականգնել հին Բաբելոնի հուշարձանները


Իրաքի իշխանությունները պատրաստվում են այս ամիս UNESCO-ի փորձագետներին հրավիրել հին Բաբելոն` պատմամշակութային այս տարածքին պատճառված վնասի չափը ճշտելու նպատակով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայությանն ասել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մուֆիդ Ալ-Ջազաեռին:

Սադամ Հուսեյնի ռեժիմի, իսկ այնուհետեւ` նաեւ 2003 թվականի ամերիկյան հրամանատարությամբ իրականացված ռազմական գործողությունների կողմից այդ տարածքներին մեծ ավերածություններ են պատճառվել: Հին Բաբելոնի տարածքի մի մասը օգտագործվել է նաեւ որպես կոալիցիոն ուժերի ռազմաբազա:

Մուֆիդ Ալ-Ջազաեռին, ով Իրաքի խորհրդարանի մշակույթի եւ հնությունների հանձնաժողովի նախագահն է, ասել է, թե վնասի չափը պարզելուց հետո նախատեսվում է Բաբելոնի կիսավեր հուշարձանների վերակականգնողական աշխատանքներ իրականացնել:

Մասնավորապես, այս տարածքում են գտնվում Բաբելոնի կախովի այգիները (Շամիրամի այգիներ), որոնք կառուցվել են մ.թ.ա. 600 թվականին եւ համարվել են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG