Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը համաձայնության եկան հակաճգնաժամային ծրագրի շուրջ


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը համաձայնության են եկել երկրի տնտեսության առողջացման նպատակով 789 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ: Ակնկալվում է, որ հակաճգնաժամային ծրագիրը Կոնգրեսում վերջնականապես կհաստատվի այսօր կամ վաղը:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հավանություն էին տվել, համապատասխանաբար, 819 եւ 838 միլիարդ դոլար արժողությամբ փաթեթներին, եւ ծրագրի վերջնական հաստատումից առաջ անհրաժեշտություն կար համաձայնեցնելու երկու պալատների դիրքորոշումները` հաշվի առնելով նաեւ որոշ հանրապետականների պահանջը, որ տրամադրվելիք գումարը չգերազանցի 800 միլիարդ դոլարը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ շնորհակալություն է հայտնել դեմոկրատ եւ հանրապետական կոնգրեսականներին` վստահեցնելով, որ նրանց միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում կպահպանվեն կամ կստեղծվեն 3,5 միլիոն աշխատատեղեր, եւ երկրի տնտեսությունը կվերադառնա զարգացման բնականոն հուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG