Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Մենք այդ երաշխիքներին չենք հավատում»


Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխության հետ կապված գործընթացը ընդամենը Եվրոպայի խորհրդին խաբելու եւ ժամանակ ձգձգելու հնարք է:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը չի հավատում, թե այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «7-ի գործով» մեղադրվող անձինք ազատ կարձակվեն:

«Չնայած նման երաշխիքներ իշխանությունները տվել են Եվրոպայի խորհրդին, մենք այդ երաշխիքներին չենք հավատում եւ դրա մասին հստակորեն ասել ենք Եվրոպայի խորհրդում մեր գործընկերներին», - ասաց Զուրաբյանը:

«Մեր կարծիքով, իշխանություններն ամեն ինչ անում են դիմադրելու, երկարացնելու քաղբանտարկյալների ազատման պրոցեսը», - նշեց ընդդիմադիր գործիչը:

«Այս հակաիրավական եւ հակասահմանադրական գործողությունների պատճառը այդ հոդվածների խմբագրության հետ կապ չունի: Քաղբանտարկյալների գործողությունների մեջ հանցակազմ չկա ինչպես գործող խմբագրությամբ` 225 եւ 300 հոդվածների, այնպես էլ որեւէ ապագա խմբագրությամբ հոդվածներով», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG