Մատչելիության հղումներ

logo-print
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի մշտական հանձնաժողովների ընդլայնված նիստում երեկ քննարկված «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիության մասին» օրենքի նախագծի համաձայն, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն կարող է ստանալ տասնութ տարին լրացած այն անձը, ով վերջին երեք տարում մշտապես բնակվել է Ղարաբաղում, կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ ծանոթ է Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությանը:

Օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ արդեն անցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում, քվեարկության կդրվի խորհրդարանի առաջիկա նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հաստատվելու համար: Այն քաղաքացիություն է նախատեսում նաեւ այն անձանց համար, ովքեր ամուսնացել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացու հետ կամ ունեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացի երեխա, ով ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ:

Քաղաքացիություն կարող է շնորհվել նաեւ Լեռնային Ղարաբաղին բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG