Մատչելիության հղումներ

logo-print
Մհերը հայտնի է բեմում իր կենդանի կատարումներով, ինչը դեռ ընդունելի եւ մատչելի չէ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերի համար: Մհերը հավատացած է, որ այս հանգամանքը նույնպես բավական կարեւոր գործոն է, որպեսզի իրեն որպես «սպիտակ ագռավ» ընդունեն:

Մեզ հետ զրույցում երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոն, ով «Եվրատեսիլ»-ում Հայաստանի երկրորդ դեսպանն էր, նշեց, որ շատ է կարեւորում մեր երկիրը ներկայացնողի քաղաքացիությունը` հավանաբար նկատի ունենալով հենց Մհերին, ով Ռուսաստանի քաղաքացի է:

Վերջերս շրջանառվող լուրերի համաձայն, «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու լուրջ հավակնություններ ուներ Արամեն, ում հետ մեր խոսակցության արդյունքում պարզեցինք, որ ամենայն հավանականությամբ նա հայտ չի էլ ներկայացնի:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան մրցույթում հաղթելու մեծ հնարավորություն, ըստ ասեկոսեների, ունեն Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը, ովքեր հայկական շոու-բիզնես են վերադարձել նոր ոճով, նրանց պրոդյուսերական գործը ստանձնել է «Շարմ» ընկերությունը:

Իսկ մրցույթն այս տարի կանցնի «Եվրատեսիլ»-ի փոփոխված կանոններով: Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը բացատրեց, որ մրցույթի կանոնները թույլ են տալիս հեռուստաընկերություններին ամեն տարի անցկացնել տեղական ընտրությունները` իրենց նախընտրությամբ: Իրենք էլ որոշել են այս տարի ընտրել կատարողին` իր կատարումով: Փետրվարի 14-ին ուղիղ եթերում կհեռարձակվի ամփոփիչ համերգը, որից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման եւ հեռուստադիտողի SMS քվեարկության արդյունքում պարզ կդառնա այս տարի մայիսին Մոսկվայում կայանալիք ,Եվրատեսիլ 2009»-ի հայ պատվիրակի անունը:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG