Մատչելիության հղումներ

2009 թվականին ԱՊՀ-ի երկրներում հայտարարված է երիտասարդության տարի


Նիստի ընթացքում քննարկվել են 2009-10 թվականներին նախատեսված երիտասարդական միջոցառումների ցանկը: Գլխավոր թեման, այդուհանդեձ, 2009 թվականն էր, որ պետք է ԱՊՀ-ի երկրների երիտասարդների արդյունավետ համագործակցության տարի հանդիսանա:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը նշեց, որ Հայաստանը տարվա շրջանակներում կիրականացնի 2 միջոցառում, ինչպես նաեւ կմասնակցի ԱՊՀ-ի երկրների տարբեր նախագծերին:

«Մենք նախատեսել ենք անցկացնել «Մշակույթների երկխոսություն» երիտասարդական փառատոնը եւ մի շարք այլ միջոցառումներ», - ասաց նա:

Սողոմոնյանը տեղեկացրեց, որ քննարվել է երիտասարդների զբաղվածության խնդիրը, գործազրկության պատճառներն ու հարցի լուծման հնարավոր ուղիները:

«Հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը` մասնակից երկրների ներկայացուցիչները որոշում կայացրին յուրաքանչյուրը դիմել իրենց կառավարությանը` խնդրելով հնարավորինս զերծ պահել երիտասարդներին զանգվածային կրճատումներից», - ասաց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG