Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը անցած տարի 8,35 միլիարդ դոլարի զենք է վաճառել


Ռուսաստանը անցած տարի 8,35 միլիարդ դոլարի զենք է վաճառել, ինչը ռեկորդային ցուցանիշ է հետխորհրդային շրջանում: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

2007 թվականին Ռուսաստանը վաճառել էր 7,55 միլիարդ դոլարի զենք:

Նշելով, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ազդեցություն կունենա նաեւ զենքի շուկայի վրա, Մեդվեդեւը այսօր կայացած հանդիպման ժամանակ պաշտոնյաներին կոչ է արել նոր շուկաներ փնտրել եւ քայլեր ձեռնարկել տեսականու փոփոխության ուղղությամբ:

«Ասոշիեյթե փրես» գործակալությունը նշում է, որ ռուսական զենքի ամենամեծ գնորդները Չինաստանը եւ Հնդկաստանն են, սակայն վերջերս Ռուսաստանը զենքի վաճառքի մեծ գործարքներ է կնքել նաեւ Վենեսուելայի, Ալժիրի եւ Իրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG