Մատչելիության հղումներ

Մահմուդ Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների»


Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների, եթե դրանք արդարացի լինեն եւ հիմնվեն փոխադարձ հարգանքի վրա: Այդ մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության 30-ամյակին նվիրված հանրահավաքում:

Ահմադինեջադը ասել է նաեւ, որ նախագահ Բարաք Օբամայի օրոք փոփոխությունները Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ պետք է լինեն «հիմնարար եւ ոչ մարտավարական»:

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, որ իր վարչակազմը առաջիկա ամիսներին պետք է հնարավորություններ փնտրի, որոնք կարող են հանգեցնել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ուղղակի բանակցությունների:

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

Իսլամական հեղափոխության 30-ամյակի կապակցությամբ այսօր Թեհրանի փողոցներում տոնական միջոցառումներ են անցկացվում` հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG