Մատչելիության հղումներ

Նոր օրենքը երաշխավորում է առնվազն երկու կուսակցությունների մուտքը Ղազախստանի խորհրդարան


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր օրենք է ստորաgրել, որը երաշխավորում է երկրի խորհրդարանում առնվազն երկու կուսակցությունների ներկայացված լինելը:

Գործող օրենքի համաձայն, խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար կուսակցությունները պետք է ապահովեն ընտրողների ձայների առնվազն 7 տոկոսը: Սակայն նոր օրենքի համաձայն ընտրություններում երկրորդ տեղը զաղեցրած կուսակցությունը խորհրդարանական մանդատ կստանա, անկախ այն բանից, թե ընտրողների քանի տոկոսի քվեն է ստացել:

Ղազախստանի ավտորիտար նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այսպիսով փորձում է բարելավել երկրի ժողովրդավարական իմիջը` հաջորդ տարի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահությունը ստանձնելու նախաշեմին:

2007-ի ընտրություններում Նազարբաեւի կուսակցությունը ստացավ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի բոլոր մանդատները:

Հաջորդ ընտրությունները Ղազախստանում նախատեսված են 2012 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG