Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Թոմաս Համմարբերգի եռօրյա այցը Աբխազիա


Այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի եռօրյա այցը Աբխազիա: Այցի ընթացքում Համմարբերգը պատրաստվում է հանդիպել Աբխազիայի իշխանությունների եւ տեղի վրաց փոքրամասնության ներկայացուցիչների հետ:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին նույնպես պատրաստվում է այսօր Աբխազիա մեկնել:

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի, ինչպես նաեւ Հարավային Օսիայի անկախությունը, սակայն Վրաստանը շարունակում է այս տարածքները համարել իր անբաժանելի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG