Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը մերժել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը դառնալու առաջարկը: Այս մասին նա ասել է Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում, ընդգծելով` «ես ազատ մարդ եմ»:

«Վերջերս Հայաստանի նախագահն ինձ առաջարկեց Հայաստանի դեսպանը լինել Ժնեւում: Ես շատ հպարտ զգացի, այդ օրը երջանիկ էի: Սակայն, հաջորդ օրը նկատեցի, որ եթե ընդունեմ առաջարկը, պիտի կորցնեմ իմ ազատությունը: Եթե Հայաստանի կառավարության որեւէ որոշում ինձ դուր չգա, պիտի վատ զգամ», - ասել է Ազնավուրը: - «Ես չեմ կարող ազատությունս կորցնել մի պատվավոր կոչման համար», - նշել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչը:

Անցած տարվա դեկտեմբերին Շառլ Ազնավուրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Նա Հայաստանի Ազգային հերոս է:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG