Մատչելիության հղումներ

Ցուցահանդես` նվիրված Սուրբ Սարգսի տոնին


Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում այսօր բացվեց երիտասարդ` մինչեւ 35 տարեկան արվեստագետների աշխատանքների ցուցադրություն, որը նվիրված է Սուրբ Սարգսի տոնին: Ցուցահանդեսի խորագիրը սերն է:

Նկարիչների միության հոգաբարձուների խորհրդի անդամները մոտ 200 աշխատանքներից մրցութային կարգով ընտրել են 40-ը, 3 անվանակարգերում` գեղանկարչություն, քանդակ եւ կերամիկա: «Մեր չափանիշը միայն որակն է եղել», - ասում է հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Անահիտ Մխիթարյանը:

Կազմակերպիչները նպատակ ունեն ցուցահանդեսը դարձնել ամենամյա: Խոստանում են, որ տարեցտարի ավելի մեծ մրցանակներ կտան հաղթողներին: Այս տարի երեք անվանակարգերի առաջին մրցանակակիրները կստանան 100-հազարական դրամ:

Հոգաբարձուների խորհրդի անդամներից Վահան Արսենյանը ցուցադրությունը համարում է կայացած, բայց նշում է, որ արվեստագետների մասնակցությունը պասիվ էր: «Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ պարզապես չեն ներկայացել: Երիտասարդ նկարիչները չեն հավատում, որ Երեւանում կարող է անկողմնակալ մրցույթ լինել», - ասում է նա:

Ցուցահանդեսի այցելուների թվում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Նանե Սահակյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG