Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն. «Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է վերջ տան վտանգավոր ընթացքին»


Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է վերջ տան պաշտոնական Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների վտանգավոր ընթացքին եւ գտնեն ոլորտներ, որտեղ կարող են համատեղ աշխատել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը` այսօր ելույթ ունենալով Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերով 45-րդ միջազգային խորհրդաժողովում:

«Միացյալ Նահանգները մերժում է այն ըմբռնումը, թե ՆԱՏՕ-ի ձեռքբերումը Ռուսաստանի կորուստն է, թե Ռուսաստանի ուժը ՆԱՏՕ-ի թուլությունն է», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Միաժամանակ, Բայդենի խոսքերով, Միացյալ Նահանգների համար անընդունելի է, որ Վրաստանի անջատողական տարածաշրջանները Ռուսաստանի «ազդեցության ոլորտի» մաս կազմեն:

«Միացյալ Նահանգները չի ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան որպես անկախ պետություններ», - շեշտել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

Ջո Բայդենի համոզմամբ, Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն պետք է համագործակցեն` Աֆղանստանում «Ալ Քաեդա»-ին եւ «Թալիբան»-ին պարտության մատնելու համար, եւ համատեղ աշխատեն իրենց միջուկային զինանոցի կրճատման ուղղությամբ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG