Մատչելիության հղումներ

Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում երեկ ուշ երեկոյան Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:

Տիգրան Բալայանը փոխանցեց նաեւ, որ Մյունխենում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ:

Մյունխենյան հանդիպումը Նալբանդյան-Բաբաջան երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում. առաջինը կայացավ անցած շաբաթ Դավոսում` համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Դավոսյան ֆորումի շրջանակներում հանդիպեցին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:


(Արխիվային լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG