Մատչելիության հղումներ

logo-print

Դմիտրի Մեդվեդեւ. «Ազգայնականների հարձակումները սպառնալիք են ազգային անվտանգությանը»


Ազգային հողի վրա կատարվող հարձակումները Ռուսաստանում դառնում են սպառնալիք ազգային անվտանգությանը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Երկրի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը նշել է նաեւ, որ անցյալ տարի նման հարձակումների թիվը աճել է մոտ 30 տոկոսով:

Մոսկվայում գործող «Սովա» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` անցած տարի Ռուսաստանում ազգայնականների հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 96 մարդ, վիրավորվել` ավելի քան 400-ը:

Սքինհեդների եւ ծայրահեղական այլ խմբավորումների հարձակումների հիմնական թիրախը նախկին խորհրդային, ասիական եւ աֆրիկյան պետություններից եկվորներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG