Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանական խորհուրդը կասեցնում է իր գործունեությունը Իրանում


«Բրիտանական խորհուրդ» միջազգային կրթական եւ մշակութային կազմակերպությունը, որը հիմնականում ֆինանսավորվում է Բրիտանիայի արտաքին հարաբերությունների գերատեսչության կողմից, այսօր հայտարարել է, որ հարկադրված է կասեցնել իր Թեհրանի գրասենյակի գործունեությունը:

«Բրիտանական խորհուրդ»-ը հայտարարել է, որ կազմակերպության իրանական մասնաճյուղի աշխատակիցները Իրանի իշխանությունների կողմից «զրույցի» են հրավիրվել անցած տարվա դեկտեմբերին եւ զգուշացվել են, որ պետք է հրաժարվեն աշխատանքից: Երկու աշխատակիցների անձնագրերը առգրավվել են՝ երկրից հեռանալու փորձի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG