Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. «Իշխանությունները իրենց գոյատեւումը պայմանավորում են թուրքական ջրցան մեքենաներով»


«Անցյալ տարվա ընտրությունների արդյունքում առաջացած խոր ճգնաժամը իշխանությունների համառ ջանքերով ավելի է խորանում», - լրագրողներին այսօր ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: - «Ակնհայտ է, որ իշխանությունները որեւէ միտում չունեն քաղաքական լուծումներ փնտրելու»:

Դավիթ Շահնազարյանի բնութագրմամբ՝ երեկ խորհրդարանում ընդունված դատաիրավական ոլորտին առնչվող օրինագծերը «իրավիճակային» են:

«Հայաստանում դատարանները վերածվում են ռազմականացված կառույցների», - մեկնաբանելով դատարանի դահլիճում ներկա կարգադրիչներին զենք, հատուկ միջոցներ եւ ուժ կիրառելու իրավունք նախատեսող օրենսդրական փոփոխությունները՝ հայտարարեց Շահնազարյանը:

Անդրադառնալով թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններին, թե Հայաստանը թուրքական ձեռնարկություններից ջրցան մեքենաներ գնելու շուրջ բանակցություններ է վարում, Շահնազարյանն ասաց. - «Իշխանությունները իրենց գոյատեւումը պայմանավորում են թուրքական ջրցան մեքենաներով եւ նման տեխնիկայով: Գուցե փորձեն այնտեղից նաեւ ենիչարների հետնորդնե՞ր բերել: Հույսները դրա վրա են դրել»:

Ի դեպ, երեկ Հայաստանի ոստիկանությունը, «Արմինֆո» գործակալության փոխանցմամբ, «զառանցանք» է անվանել թուրքական ջրցան մեքենաներ գնելու մասին լուրերը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG