Մատչելիության հղումներ

Երեւանում կկառուցվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարան


Երեւանում կառուցվելու է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի տուն-թանգարան: Տուն-թանգարանի կառուցման աշխատանքների համար կառավարության 2009 թվականի պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ (մոտ 1 միլիոն դոլար) է տրամադրվել Երեւանի քաղաքապետարանին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` համապատասխան որոշումը կառավարությունը ընդունել է այսօրվա նիստում:

Նախագահ Սերժ Սարգսյանը անցած տարվա դեկտեմբերին հրամանագիր է ստորագրել Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին:

Շառ Ազնավուրը Հայաստանի Ազգային հերոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG