Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր երեկոյան` ժամը 20:50-ին, Երեւանում, Բարբյուսի, 65 շենքում գտնվող իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գեւորգ Մհերյանը:

Ինչպես «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության բրիգադը արձանագրել է, որ Մհերյանը մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից:

Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դեպքի վայր են մեկնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը:

Տռուզյանը նաեւ ասաց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մի քանի պարկուճ:

Հարուցվել է քրեական գործ: Վարույթն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

34-ամյա Գեւորգ Մհերյանը փոխոստիկանապետ է նշանակվել անցած տարվա հուլիսին: Մինչ այդ Մհերյանը Հայաստանի նախագահի` իրավական հարցերով օգնականն էր:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG