Մատչելիության հղումներ

Լրացուցիչ փորձաքննություն` «Չերյոմուխա-7»-ի փամփուշտների բալոնների նույնականացման նպատակով


Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում նշանակվել է լրացուցիչ ձգաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոնին: Փորձագետներին առաջադրված հարցերը վերաբերում են «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային բալոնների նույնացման հնարավորությանը:

Հայաստանի դատախազության կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն, քննությունը ակնկալում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոնից պարզել` կա՞ արդյոք մշակված մեթոդիկա, եւ հնարավո՞ր է արդյոք գազային բալոնը նույնացնել այն հրացանի հետ, որից կրակվել են մարտի 1-2-ին Երեւանում մահացած եւ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների մարմիններից հանված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակները:

Փորձաքննությունն իրականացնելու համար քննիչի որոշմամբ փորձագետներին են տրամադրվել մահացած եւ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների մարմիններից հանված՝ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների գազային նռնակներն ու դրանց ուղղորդող պլաստմասսե գլխիկները՝ 6 փաթեթներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG