Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ` ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւը «այնքան էլ վատ փաստաթուղթ չէ»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ ընդունված 1643 բանաձեւը «քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ աշխատելու» հիմք է ստեղծում եւ որոշակի ուղեգիծ է սահմանում «ժողովրդավարական ազատությունների վերականգնման» համար:

«Կարծում եմ, որ դրանք, այնուամենայնիվ, այնքան էլ վատ փաստաթղթեր չեն», - այսօր լրագրողներին ասաց Զուրաբյանը:

«Մեր բացասական ռեակցիան կապված է մի բանի հետ, որ սա դեկտեմբերի 17-ին Մոնիտորինգային հանձնաժողովի կողմից ընդունված նախագծի հետ համեմատած, այնուամենայնիվ, նահանջ էր», - պարզաբանեց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը քաղաքական գործարք է համարում «քաղբանտարկյալ» ձեւակերպման հանումը ընդունված բանաձեւից:

«Դա արվել է ի փոխհատուցումն իշխանության կողմից կատարված զիջումների: Իշխանությունները պատրաստակամություն են հայտնել փոփոխել [Քրեական օրենսգրքի] 225 եւ 300 հոդվածները, ինչը ճանապարհ կբացի քաղբանտարկյալների ազատման գործում», - ասաց Զուրաբյանը: - «Այլ բան է, որ մենք այդ հավաստիացումներին չենք հավատում: Եվրոպայի խորհուրդը հավատում է»:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG