Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԷՍ) Միջպետական խորհրդի`նույն օրը կայանալիք արտահերթ նիստերին:

Հայաստանը նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական ընկերակցությունում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել այսօր` մասնակցելու ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG