Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է հարկերի ավելացմանը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար, հայաստանյան խոշոր գործարարներից Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը դեմ է համաշխարհային ճգնաժամի պայմաններում երկրում հարկերի բարձրացմանը:

«Եթե հարկերը այս ժամանակահատվածում ավելացնեն, մենք նորից դեմ ենք քվեարկելու», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Ծառուկյանը` պարզաբանելով. - «Որ այսօր պետք է մենք կարողանանք հարկերը պակասեցնել, սառեցնել, որ մարդիկ կարողանան ճգնաժամից դուրս գալ: Դա մենք նորություն չենք ասում, դա աշխարհով մեկ ընդունված օրենք է: Երբ ճգնաժամ է համաշխարհային, պետք է մարդկանց հնարավորություն տրվի, կամ որոշ օրենքներ պետք է սառեցվի»:

Նրա խոսքով, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, տնտեսական ճգնաժամը «շատ վնաս է երկրի համար»:

«Ե’վ վարչապետը, ե’ւ նախագահը միջոցառումներ, ծրագրեր իրականացնում են», - հավելեց Գագիկ Ծառուկյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG