Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ֆրանս Տելեկոմ»-ի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Դավոսում հանդիպել է Հայաստանի բջջային շուկա մուտք գործած երրորդ օպերատոր հանդիսացող «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարդին: Այս մասին տեղեկացրել են նախագահի մամլո ծառայությունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության մուտքը հայաստանյան շուկա եւ հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերության մուտքը կապի ոլորտ լավ հիմք կարող է դառնալ տնտեսության այլ բնագավառներում եւս ծավալվելու համար:

Դիդիե Լոմբարդը նշել է, որ արդեն այս աշնանը Հայաստանի կապի երրորդ օպերատորն ամբողջությամբ պատրաստ կլինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG