Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այսօր գործնական այցով մեկնել է Մոսկվա: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, նախատեսված է Աբիեւի հանդիպումը ռուսաստանցի պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հետ:

Ադրբեջանական APA gործակալության փոխանցմամբ` ակնկալվում է, որ Սաֆար Աբիեւի մոսկովյան այցի ընթացքում քննարկվելիք թեմաների մեջ գլխավորը լինելու է Հայաստանին Ռուսաստանի կողմից 800 միլիոն դոլարի զենք-զինամթերքի ենթադրյալ մատակարարման հարցը:

Ռուսաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները քանիցս պաշտոնապես հերքել են Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG