Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բերման են ենթարկել բողոքի ակցիայի մեկ տասնյակ մասնակիցների


Մոսկվայում բերման են ենթարկվել քաղաքական սպանությունների դեմ բողոքի ակցիայի գրեթե մեկ տասնյակ մասնակիցներ` ակտիվիստներ, լրագրողներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության աշխատակիցը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ այսօր փորձ է արվել բողոքի ակցիա կազմակերպել` ընդդեմ քաղաքական սպանությունների: Ակցիայի առիթը փաստաբան Ստանիսլավ Մարկելովի ու «Նովայա գազետա» թերթի լրագրող Անաստասիա Բաբուրովայի վերջերս կատարված սպանություններն էին:

«Յաբլոկո» կուսակցության ակտիվիստներին, PEN-TV-ի նկարահանող խմբին ու «Ազատություն» ռադիոկայի ֆոտոթղթակից Յուրի Տիմոֆեեւին իրապահները բերման են ենթարկել: Նրանց պահում են անվտանգության ծառայության ընդունարանում:

Յուրի Տիմոֆեւը մինչեւ իրավապահների պահանջով հեռախոսը անջատելը, փոխանցել է, որ հենց բողոքի մասնակիցները ցուցապաստառ են բարձրացրել, ոստիկանները նրանց բերման են ենթարկել: Իր մոտից առգրավել են լուսանկարչական տեխնիկան, անձնագիրը: Ասել են, որ շուտով բերման ենթարկվածներին կտանեն դատարան:

«Յաբլոկո» կուսկացության մամուլի քարտուղարը, որը նույնպես բերման ենթարկվածների թվում է, փոխանցել է, որ բերման են ենթարկել նույնիսկ մի պատահական անցորդի, որը պարզապես թռուցիկ է վերցրել դրանք բաժանողներից:




Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG