Մատչելիության հղումներ

«Գովազդի մասին» օրենքի բազմաթիվ խախտումներ են արձանագրվել


Հայաստանի գովազդային խորհուրդ հասարակական կազմակերպության կատարած մոնիտորինգը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության «Գովազդի մասին» օրենքի բազմաթիվ խախտումներ:

Կազմակերպության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ 1996 թվականից գործող օրենքի խախտումներ բազմաթիվ անգամ արձանագրել է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ):

Այդուհանդերձ, ըստ Մարտիրոսյանի՝ «հենց որ հասարակական ճնշումը թուլանում է, դրա մասին նաեւ մոռանում են պետական չինովնիկները, ովքեր որ պարտավոր են վերահսկել այս ոլորտը»:

Բարձրացված խնդիրը լուծելու համար Գովազդային խորհուրդը պատրաստվում է ամիսը մեկ անգամ մոնիտորինգ իրականացնել եւ ստացված արդյունքները ներկայացնել ՀՌԱՀ-ին, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատու է մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեության վերահսկման համար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG